գլխավոր Գլխավոր ԱՄՆ պետքարտուղարն առաջին անգամ ուղիղ մեղադրեց Թուրքիային՝ Ադրբեջանին աջակցելու համար (Տեսանյութ)

ԱՄՆ պետքարտուղարն առաջին անգամ ուղիղ մեղադրեց Թուրքիային՝ Ադրբեջանին աջակցելու համար (Տեսանյութ)

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն առաջին անգամ բաց տեքստով մեղադրել է Թուրքիային՝ Ադրբեջանին աջակցելու համար: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը:

«Մենք տեսել ենք, որ Թուրքիան սկսել է իր աջակցությամբ ապահովել Ադրբեջանին: Մենք դիմել ենք բոլոր միջազգային խաղացողներին, որպեսզի նրանք չմիջամտեն տարածաշրջանի իրավիճակին»,- ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը:

Նա նաև կոչ է արել կողմերին պահպանել Մոսկվայում ձեռք բերված հրադադարի ռեժիմը:

«Մենք կոչ ենք անում երկու երկրներին էլ իրագործել կրակի դադարեցմանն ուղղված համաձայնեցված պարտավորությունները և դադարեցնել քաղաքացիական բնակավայրերի թիրախավորումը»,- ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը: