գլխավոր Իրադարձային Գեղարքունիքում ադրբեջանական ԱԹՍ–ի հարվածի հետևանքով երեխա է վիրավորվել

Գեղարքունիքում ադրբեջանական ԱԹՍ–ի հարվածի հետևանքով երեխա է վիրավորվել

Այսօր առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը ԱԹՍ–ով հարվածներ են հասցրել Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքին, ինչի հետևանքով 14-ամյա երեխա է վիրավորվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Այժմ նա գտնվում է հիվանդանոցում»,– Twitter-ի իր էջում գրել է նա։

Հարվածի պահին դաշտում մարդիկ կարտոֆիլ են հավաքել։ ՄԻՊ–ի խոսքով` անօդաչու թռչող սարքի հարվածը ծրագրված է եղել։