գլխավոր Իրադարձային Ուկրաինան Թուրքիայի հետ ռազմական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր կստորագրի

Ուկրաինան Թուրքիայի հետ ռազմական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր կստորագրի

Ուկրաինայի կառավարությունն արտահերթ նիստի ընթացքում հավանություն է տվել Թուրքիայի հետ շրջանակային ռազմական համաձայնագրի ստորագրմանը, հայտնում է Russia Today-ը՝ «112 Ուկրաինա» հեռուստաալիքին հղումով:

«Հոկտեմբերի 15-17-ն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ Թուրքիա կատարելիք այցի շրջանակում Ուկրաինայի նախարարների կաբինետի և Թուրքիայի կառավարության միջև շրջանակային ռազմական համաձայնագրի նախագծի ստորագրում է նախատեսվում»,- նիստի ընթացքում հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը:

Նրա խոսքով՝ փաստաթղթի ընդունումը թույլ կտա ընդլայնել Թուրքիայի հետ համագործակցությունը ռազմական ոլորտի 21 ուղղություններում: