գլխավոր Սպորտ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները այցելել են Տալլինի հայկական եկեղեցի

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները այցելել են Տալլինի հայկական եկեղեցի

Հոկտեմբերի 14-ին Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներն այցելել են Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի հայկական եկեղեցի: 

ՀՖՖ պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ նրանց դիմավորել են Տալլինի հայկական համայնքի ներկայացուցիչները, ինչպես նաև Տալլինի «Արարատ» հայկական ակումբի պատանի ֆուտբոլիստները: Եկեղեցում մոմ վառելուց հետո ազգային հավաքականի ֆուտբոլիստները լուսանկարվել են հայկական խաչքարի մոտ: «Արարատ» ակումբի պատանի ֆուտբոլիստները ակումբային շարֆեր են նվիրել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին:

Հիշեցնենք, որ այսօր Ազգերի լիգայի 4-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը Տալլինում մրցելու է Էստոնիայի ընտրանու հետ: Խաղի մեկնարկը Երևանի ժամանակով 22:45-ին է: