գլխավոր Գլխավոր Փաշինյանը եթերում խոնարհվեց զոհերի հիշատակի առաջ

Փաշինյանը եթերում խոնարհվեց զոհերի հիշատակի առաջ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է այս լուսանկարը՝ մեջբերելով ուղերձից մի հատված․

«Սգում եմ մեր քաջարի նահատակների համար, ովքեր իրենց կյանքով պաշտպանեցին հայրենիքը, սեփական ժողովրդի՝ ապրելու իրավունքը, պաշտպանեցին եւ մեր ինքնությունը, արժանապատվությունն ու ապագան:

Եվ ես խոնարհվում եմ մեր բոլոր զոհերի, նահատակների, նրանց ընտանիքների, նրանց ծնողների եւ հատկապես մայրերի առաջ եւ նրանց կորուստը համարում եմ իմ կորուստը, իմ անձնական կորուստը, իմ ընտանիքի կորուստը»: