գլխավոր Գլխավոր «Լոս Անջելեսից Արցախ հերթական աջակցությունն է հասել՝ երկու ռիանիմոբիլ՝ լցված քնապարկերով»․ Տեղեկատվական...

«Լոս Անջելեսից Արցախ հերթական աջակցությունն է հասել՝ երկու ռիանիմոբիլ՝ լցված քնապարկերով»․ Տեղեկատվական շտաբ

Արցախի Տեղեկատվական շտաբը հայտնում է, որ Լոս Անջելեսից կրկին հերթական աջակցությունն է հասել Արցախ։

«Արցախը շարունակում է աշխարհասփյուռ հայության ուշադրության կենտրոնում մնալ: Լոս Անջելեսից Արցախ հերթական աջակցությունն է հասել՝ երկու ռիանիմոբիլ՝ լցված քնապարկերով: Նախաձեռնության հեղինակները՝ Սամվել եւ Զաքար Հայրապետյանները, դեմ են իրենց քայլը աջակցություն անվանելու մտքից: Սա պարտք են համարում, համոզված, որ յուրաքանչյուր հայ պետք է հենց հիմա վտանգված հայրենիքի համար անի այն ամենը՝ ինչի հնարավորությունն ունի: Խոստանում են նոր նախաձեռնություններով շուտով գալ Արցախ: Իսկ ռեանիմոբիլները հանձնվել են Արցախի առողջապահության համակարգին. կօգտագործվեն այնտեղ, որտեղ դրանց կարիքը կլինի»,- գրված է հաղորդագրության մեջ։