
Ադրբեջանը ոչ մի րոպե հավատարիմ չմնաց հրադադարի պահպանման պայմանավորվածությանը։ Իր ուղերձում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Թուրք–ադրբեջանական նախնական պլանը` բլից–կրիկով գրավել ԼՂ–ն ու դրա հարակից տարածքները, ձախողվել է մեր բանակի շնորհիվ»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` Մոսկվայում ընդունված հայտարարությունը` հումանիտար հրադադար հայտարարելու մասին, հետագա կորուստները կանխելուն էր միտված։
Փաշինյանը հայտնեց, որ Ադրբեջանը մինչև հիմա շարունակում է հարձակումները` խոչընդոտելով հրադադարի պահպանման մոնիթորինգի պահպանմանը։
Նա նշեց, որ այս ընթացքում հակառակորդը հսկայական զինտեխնիկա է կորցրել, մեծ քանակի զոհեր ունեցել, բայց դրանց մի մասը վարձկան ահաբեկիչներ էին, ինչն առանձնապես ծանր չէին տանում Ադրբեջանում։ Իսկ մեզ համար ամեն կաթիլ արյունը մրմուռ է