գլխավոր COVID-19 Համաշխարհային բանկը 12 միլիարդ դոլար կտրամադրի զարգացող երկրներին` COVID-ի դեմ պայքարի համար

Համաշխարհային բանկը 12 միլիարդ դոլար կտրամադրի զարգացող երկրներին` COVID-ի դեմ պայքարի համար

Զարգացող երկրները 12 միլիարդ դոլար կստանան կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համար: Ինչպես հաղորդվում է բանկի կայքում, ՀԲ տնօրենների խորհուրդը հաստատել է 12 միլիարդ դոլարի ֆինանսական փաթեթի տրամադրումը` COVID-19-ի համար թեստեր գնելու եւ բուժման նպատակով:

«Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդն այսօր հաստատեց 12 միլիարդ դոլարի փաթեթը զարգացող երկրների համար` իրենց քաղաքացիների համար COVID-19-ի դեմ պատվաստանյութերի, թեստերի ձեռքբերման, տարածման եւ բուժման ֆինանսավորման համար»,- նշվում է Բանկի հայտարարության մեջ:

Գումարները կվճարվեն 160 միլիարդ դոլարի շտապ օգնության փաթեթից:

Համաշխարհային բանկի համաճարակային արձագանքման ծրագրերում ներառված է 111 երկիր: