գլխավոր Գլխավոր Առանց Արցախի կարգավիճակի որոշակիության հնարավոր չէ հարցի կարգավորում․ Նիկոլ Փաշինյան

Առանց Արցախի կարգավիճակի որոշակիության հնարավոր չէ հարցի կարգավորում․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի ուղերձից կարևոր կետերը․

․ Արդեն 18 օր է՝ շարունակվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի սանձազերծած ահաբեկչական պատերազմը Արցախի դեմ։ Այսօր մեզ համար չափազանց կարեւոր է հասկանալ ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, բայց սրա համար էլ պետք է հասկանանք այս պատերազմի ծագման պատճառներն ու պայմանները։ Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում Ադրբեջանը քայլ առ քայլ հասել էր մի կետի, որտեղ, ըստ էության, հայ ժողովրդի, Ղարաբաղի հայության առաջ դնում էր սեփական իրավունքներից հրաժարվելու պահանջ, որի էությունը հետեւյալն էր․ անհապաղ Ադրբեջանին հանձնել յոթ տարածքներից հինգը, ներկայացնել մնացյալ երկու տարածքները հանձնելու կոնկրետ ժամանակացույց եւ արձանագրել, որ ԼՂ որեւէ կարգավիճակ պետք է լինի Ադրբեջանի կազմում։

․ Ադրբեջանի բանակցային գործընթացում Ադրբեջանը քայլ առ քայլ հասել էր մի պահանջի.

Անհապաղ հանձնել 7 տարածքից 5-ը
Համաձայնեցնել մնացած 2 տարածքների ժամանակացույցը
Դիտարկել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը միայն Ադրբեջանի կազմում

․ Ընդ որում՝ ԼՂ կարգավիճակի ճշգրտումը որեւէ պատճառահետեւանքային կապի մեջ չպիտի լիներ տարածքների հանձնման պրոցեսի հետ։ Այսինքն՝ տարածքներ պիտի հանձնվեին ոչ թե կարգավիճակի, այլ խաղաղության դիմաց, հակառակ դեպքում՝ Ադրբեջանը սպառնում էր պատերազմով լուծել հարցը։ Մեր կառավարությունը, որ բանակցային այս բազան ստացել էր որպես ժառանգություն կամ բանակցային եզրափակիչ հանգրվան, ըստ էության հրաժարվեց հարցի՝ նման ձեւով քննարկումից, որովհետեւ դա անընդունելի էր։

․ Այս պայմաններում, երբ մենք փորձում էինք հստակ արձանագրել, որ առանց Արցախի կարգավիճակի որոշակիության հնարավոր չէ հարցի կարգավորումը, Ադրբեջանը մերժում էր կարգավիճակի շուրջ որեւէ լուրջ քննարկում՝ ըստ էության ասելով, որ միակ կարգավիճակը, որ կարող է ունենալ Արցախը, ինքնավար որեւէ բան է Ադրբեջանի կազմում։ Եւ, ըստ էության, դրվում էր կառուցակարգերի հիմք, որով Ղարաբաղը պիտի ընդհանրապես հայաթափվեր։

․ Միեւնույն ժամանակ, Ադրբեջանը զարգացնում էր ռազմական հռետորաբանությունն ու հայատյաց քարոզը։ Վերջին երկուսուկես տարվա ընթացքում մենք բարեփոխումներ եւ վերազինումներ իրականացրինք մեր բանակում՝ փորձելով իրական պայմաններ ստեղծել «Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում» կանխադրույթի համար։

․ Միեւնույն ժամանակ, Ադրբեջանը զարգացնում էր ռազմական հռետորաբանությունն ու հայատյաց քարոզը։ Վերջին երկուսուկես տարվա ընթացքում մենք բարեփոխումներ եւ վերազինումներ իրականացրինք մեր բանակում՝ փորձելով իրական պայմաններ ստեղծել «Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում» կանխադրույթի համար։

․ 2020 թվականի հուլիսին տեղի ունեցած Տավուշյան մարտերը շատերի համար անսպասելին ապացուցեին․ ադրբեջանական բանակն ի վիճակի չէ՛ ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը։ Այս արձանագրումը ցնցող նշանակություն ունեցավ ոչ միայն Ադրբեջանի, այլեւ բազմաթիվ այլ երկրների եւ առաջին հերթին Թուրքիայի համար։

․ Տեղի ունեցավ աննախադեպ մի բան․ Թուրքիան բացահայտ եւ հրապարակայնորեն սկսեց սպառնալ Հայաստանին՝ զուգահեռ մեծ թվով ահաբեկիչների եւ վարձակնների Սիրիայից տեղափոխելով ղարաբաղյան հակամարտության գոտի՝ հասկանալով, որ միայն Ադրբեջանի բանակի ուժերը բավարար չեն լինելու իրենց խնդիրը լուծելու համար։ Այս իրավիճակում մենք փորձեցինք գործի դնել ռազմավարական զսպման մեխանիզմները՝ այն պարզ հաշվարկով, որ եթե Թուրքիան հարավային Կովկասում հասնի իր նպատակներին, դա անխուսափելիորեն հանգեցնելու է իրադարձությունների շղթայական ռեակցիայի, եւ, հետեւաբար, տարածաշրջանային եւ արտատարածաշրջանային այն երկրները, որոնք անխուսափելիորեն դառնալու են այդ ապակայունացման օբյեկտ, պիտի ռազմավարական զսպման գործողություններ ձեռնարկեն։

․ Այս պահին մեր զոհերի թիվը շատ մեծ է, և ես սգում եմ մեր քաջարի մարտիկների համար, ովքեր սեփական կյանքով պաշտպանեցին մեր ինքնությունը:
Խոնարհվում եմ հատկապես նրանց մայրերի առաջ: Նրանց կորուստը համարում եմ իմ կորուստը, իմ անձնական կորուստը, իմ ընտանիքի կորուստը:

․ Ընդդեմ Արցախի պատերազմը մեկնարկեց մեզ համար ոչ անսպասելի կերպով։ Մենք գիտեինք եւ սպասում էինք, հարցն այն էր, թե կոնկրետ որ ժամին եւ որտեղից կհարձակվի թշնամին։ Արցախի ՊԲ-ն իսկապես առաջին վայրկյաններից հերոսական կռիվ է տալիս։ Թուրքաադրբեջանաահաբեկչական վարձկանների դաշինքը ձեռնարկեց ամենաուժգին հարձակումն Արցախի վրա․ տանկեր, զրահամեքենաներ, հրթիռներ, հրետանի, ռազմական օդանավեր, ուղղաթիռներ, բազմապիսի ԱԹՍ-ներ, ահռելի մեծ թվով մարդուժ՝ ներառյալ մի քանի հազար հատուկ ջոկատայիններ Թուրքիայից, եւ, ըստ որոշ տեղեկությունների, Պակիստանից, վարձկաններ ու ահաբեկիչներ Սիրիայից։

․ Պատերազմի 18 օրվա ընթացքում մեր հերոսական զորքերը հյուսիսային և հարավային ուղղություններով որոշակի նահանջ է ունեցել:

․ Այս պահի դրությամբ, սակայն, կարող ենք արձանագրել մի բան․ թուրքադրբեջանաահաբեկչական նախնական պլանը՝ բլից-կրիգով գրավել ԼՂ-ն ու հարակից տարածքները, ձախողվե՛լ է մեր բանակի հերոսական գեներալների, սպաների, ենթասպաների, սերժանտների, զինվորների, կամավորների, աշխարհազորայինների, Արցախի եւ ՀՀ-ի պետական կառավարման համակարգի, ղեկավարների, կառավարությունների, ազգային ժողովների, ՏԻՄ եւ պետական մարմինների համատեղ աշխատանքի շնորհիվ եւ ջանքերով։

․ Վլադիմիր Պուտինի հետ այս ընթացքում ինտենսիվ կապ ենք պահպանել։ Այս օրերին ՌԴ-ն կարողացավ բարձր մակարդակով կատարել ԵԱՀԿ ՄԽ համանախագահի եւ Հայաստանի ռազմավարական դաշնակցի իր դերը, եւ համոզված եմ՝ այս դերակատարումը կիրականացվի միանշանակ եւ աներկբա՝ հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության լավագույն ավանդույթների համաձայն։