գլխավոր Գլխավոր Գիշերը թշնամին պարբերաբար խախտել է հրադադարի պայմանավորվածությունը

Գիշերը թշնամին պարբերաբար խախտել է հրադադարի պայմանավորվածությունը

Արցախի Տեղեկատվական շտաբը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տեղադրել․

«Հոկտեմբերի 10-ին կրակի դադարեցման մասին հակամարտող կողմերի միջև ձեռքբերված պայմանավորվածությունն Ադրբեջանը խախտել է նաև անցած գիշերվա ընթացքում։

Մասնավորապես, Շահումյանի, Մարտակերտի և Հադրութի շրջանների ուղղությամբ տարբեր զինատեսակներից թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքները։

Տուժածներ չկան։

[ԱՀ ԱԻ պետական ծառայություն]»,- ասված է հայտարարության մեջ: