գլխավոր Քաղաքականություն Հակառակորդը շարունակում է խախտել հումանիտար հրադադարը․ ՊԲ

Հակառակորդը շարունակում է խախտել հումանիտար հրադադարը․ ՊԲ

Պաշտպանության Բանակը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տեղադրել․

«Հակառակորդը շարունակում է խախտել հումանիտար հրադադարը՝ կրկին անգամ թիրախավորելով խաղաղ բնակավայրերն ու գյուղերը: Մասնավորապես Մարտակերտ քաղաքին հրթիռահրետանային հարվածներ հասցնելուց բացի, այդ ուղղությամբ այսօր թշնամին կիրառել է նաև ռազմական ավիացիա:

ՊԲ ստորաբաժանումները հակառակորդին լռեցնելու համար դիմում են համապատասխան գործողությունների»,- ասված է հայտարարության մեջ: