գլխավոր Գլխավոր Արցախում հարկավոր է ռազմական դիտորդներ մտցնել․ Լավրով

Արցախում հարկավոր է ռազմական դիտորդներ մտցնել․ Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այս պահին հարցազրույց է տալիս ռուսաստանյան մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Սերգեյ Լավրովն ընդգծեց, որ Արցախյան հարցի լուծման համար ճիշտ կլինի այնտեղ ռազմական դիտորդներ տեղակայել։ Մոսկվայի կարծիքով, մոնիթորինգը պետք է տարածաշրջանում իրականացնի Ռուսաստանը, սակայն վերջին խոսքը մնում է Երևանին ու Բաքվին։ Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերություններին, Լավրովն ընդգծեց, որ Ռուսաստանը երբեք էլ չի համարել Թուրքիային իր ստրատեգիական դաշնակիցը։

«Բոլոր այն վայրերում, որտեղ Թուրքիան ակտիվություն է ցուցաբերում, ԱՄՆ նույնպես ցուցաբերում է ակտիվ մասնակցություն»,- ասել է Լավրովը։

Ինչ վերաբերում է Արցախյան հարցը ռազմական ճանապարհով լուծելու Թուրքիայի կարծիքին, Լավրովն ընդգծեց, որ իրենց համաձայն չեն այդ տեսակետի հետ։ Արցախյան հակամարտությունը պետք է ունենա միայն խաղաղ լուծում։