գլխավոր Իրադարձային Սան Ֆերնանդոյի տարբեր հատվածներում հայ ցուցարարները կանգնեցրել են երթևեկությունը՝ կոչ անելով դատապարտել...

Սան Ֆերնանդոյի տարբեր հատվածներում հայ ցուցարարները կանգնեցրել են երթևեկությունը՝ կոչ անելով դատապարտել թուրք-ադրբեջանական դաշինքի ագրեսիան (տեսանյութ)

ԱՄՆ Սան Ֆերնանդո հովտում նախօրեին հայ համայնքի մասնակցությամբ բողոքի ակցիա է տեղի ունեցել, որը կոչված էր ուշադրություն հրավիրել Արցախում Ադրբեջանի հրահրած պատերազմին։ Ցույցի մասնակիցներնի նշան բողոքի՝ տարբեր հատվածներում կանգնեցրել են երթևեկությունը, գրում է տեղական nbclosangeles.com-ը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ հայկական դրոշներով ավտոմեքենաները կանգնեցրել են Բըրբենքի Վենտուրա մայրուղու և Տոլուկա լճի հարակից ճանապարհի երթևեկությունը։

Բուենա Վիստա փողոցում երթևեկությունը, որը նույնպես կանգնեցրել են հայ ցուցարարները, վերսկսվել է տեղական ժամանակով երեկոյան ժամը 8:50-ին, սակայն դրանից հետո ավտոմայրուղում մեքենաները կրկին արգելափակել են Տոլուկա լճի շրջանում Կաուենգա բուլվարի երթևեկությունը։

Հայ համայնքի ներկայացուցիչները կոչ են արել խաղաղություն հաստատել Արցախում և համարժեք արձագանքել թուրք-ադրբեջանական դաշինքի ագրեսիային։