գլխավոր Առողջապահություն Անհայտ ծագման հեպատիտ է գրանցվել Եվրամիության 12 երկրներում

Անհայտ ծագման հեպատիտ է գրանցվել Եվրամիության 12 երկրներում

Անհայտ ծագման հեպատիտ է հայտնաբերվել Եվրամիության 12 երկրներում: Այդ մասին առողջապահության հարցերով եվրակոմիսար Ստելլա Կիրիակիդեսը հայտարարել է մամուլի ասուլիսում:

«ԵՄ-ն շատ ուշադիր հետեւում է իրադրությանը, այն անհանգստություն է առաջացնում: Ես կարծում եմ, որ ապրիլի 25-ի դրությամբ մենք 12 անդամ երկրներում ունենք մոտավորապես 40 հաստատված դեպք, դա անհայտ բնույթի է»,-նա պատասխանել է հեպատիտի տարածման վերաբերյալ հարցին:

«Դեպքերը, դատելով ըստ ամենայնի, վերաբերում են մեկ ամսականից մինչեւ 16 տարեկան երեխաներին»,-հավելել է նա:

Ինչպես հաղորդվել է ապրիլի կեսերին, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) վերլուծում է Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում եւ Իռլանդիայում երեխաների մոտ անհայտ ծագման հեպատիտի դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը: Ճշտվել է որ լաբորատոր հետազոտությունների ընթացքում չեն հայտնաբերվել հեպատիտ A-ի,B-ի,C-ի,E-ի եւ D-ի վիրուսներ, սակայն առանձին դեպքերում հայտնաբերվել է SARS-CoV-2 կամ ադենովիրուս, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: