գլխավոր Գլխավոր Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Դավիթ Տոնոյանի ու Զաքիր Հասանովի հետ

Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Դավիթ Տոնոյանի ու Զաքիր Հասանովի հետ

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանի և Զաքիր Հասանովի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում կոչ է արել կողմերին անմիջապես անցնել հրադադարի ռեժիմի պահպանմանն ամբողջ ծավալով։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Բանակցությունների ընթացքում Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն կոչ է արել իր գործընկերներին ամբողջությամբ կատարել ադրբեջանական և հայկական կողմերի պարտավորությունները՝ համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունների», – ասվում է հաղորդագրության մեջ: