գլխավոր Իրադարձային Twitter-ում արգելափակել են օգտահաշիվներ, որոնք իբր պատկանել են Թրամփի կողմնակիցներին. Reuters

Twitter-ում արգելափակել են օգտահաշիվներ, որոնք իբր պատկանել են Թրամփի կողմնակիցներին. Reuters

Միացյալ Նահանգների Twitter ընկերությունը, որը համանուն սոցիալական ցանցի սեփականատերն Է, արգելափակել Է մի շարք օգտահաշվներ, որոնք իբր պատկանել են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի թխամորթ կողմնակիցներին, սփամի տարածման եւ հարթակի աշխատանքում մեքենայությունների պատճառով: Հոկտեմբերի 13-ին այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ընկերության ներկայացուցչին:

«Մեր թիմը կատարում Է ստեղծված իրավիճակի հանգամանալից հետաքննություն եւ կգործի Twitter-ի կանոններին համապատասխան, եթե պարզվի, որ թվիթները հրապարակվել են այդ կանոնների խախտմամբ»,- մեջբերում Է գործակալությունը ընկերության ներկայացուցչի խոսքը:

Ինչպես նշել Է Reuters-ը, արգելափակված օգտահաշիվների օգտատերերն օգտագործել են իրական մարդկանց լուսանկարներ մտացածին անուններով: Նրանք գրել են միանման հաղորդագրություններ, օրինակի համար. «Այո՛, ես սեւամորթ եմ, եւ ես կքվեարկեմ Թրամփի օգիտին»: Երբեմ Էջերում ընդգծվել Է, որ օգտահաշիվները պատկանում են մարտական գործողությունների վետերաններին կամ իրավապահ մարմինների աշխատակիցներին:

Սոցցացանի ներկայացուցիչները Reuters-ի հարցմանն ի պատասխան հրաժարվել են հայտնել արգելափակված օգտահաշիվների ստույգ թիվը: