գլխավոր Սպորտ Ազգերի լիգա. Իսպանիան պարտվեց Ուկրաինային, Գերմանիան ու Շվեյցարիան հաղթողին չորոշեցին 🎥

Ազգերի լիգա. Իսպանիան պարտվեց Ուկրաինային, Գերմանիան ու Շվեյցարիան հաղթողին չորոշեցին 🎥

Ազգերի լիգայի Ա լիգայի 4-րդ տուրում կայացել է 4-րդ խմբի 2 հանդիպում: 

Ուկրաինայի հավաքականը սեփական հարկի տակ նվազագույն հաշվով առավելության հասավ խմբի առաջատար Իսպանիայի հավաքականի նկատմամբ: Խաղի միակ գնդակը 76-րդ րոպեին խփեց Վիկտոր Ցիգանկովը:

Խմբի մյուս խաղում միմյանց դեմ մրցում էին Գերմանիայի և Շվեյցարիայի հավաքականները: Արդյունավետ խաղում կողմերը հաղթողին չորոշեցին: 5-րդ րոպեին Մարիո Գավրանովիչը առաջ մղեց Շվեյցարիայի ընտրանուն: 26-րդ րոպեին Ռեմո Ֆրոյլերը կրկնապատկեց առավելությունը: Երկու րոպե անց Տիմո Վերները կրճատեց հաշվի տարբերությունը:

55-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Կայ Հավերցը: Մեկ րոպե անց Գավրանովիչը դուբլ գրանցեց՝ առաջ մղելով Շվեյցարիային: 60-րդ րոպեին Սերժ Գնաբրին հավասարեցրեց հանդիպման հաշիվը: Խաղն ավարտվեց 3-3 հաշվով:

4 տուրից հետո Իսպանիայի հավաքականը խմբի առաջատարն է 7 միավորով: Գերմանիան և Շվեյցարիան 6-ական միավորով կիսում են 2-3-րդ տեղերը: Շվեյցարիայի ընտրանին 2 միավոր ունի: