գլխավոր Քաղաքականություն Պատերազմի առաջին օրը վիրավորված 13-ամյա տղան դեռ վերակենդանացման բաժանմունքում է

Պատերազմի առաջին օրը վիրավորված 13-ամյա տղան դեռ վերակենդանացման բաժանմունքում է

Մարտակերտի ճանապարհին ադրբեջանական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով վիրավորում ստացած 13-ամյա Ռոբերտը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հանրային կապերի գծով տնօրենի օգնական Գևորգ Դերձյանը:

«13-ամյա Ռոբերտը 5 օր կոմայի մեջ է եղել, վերջերս է դուրս եկել, բայց շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում: Նա և իր ընտանիքը սեպտեմբերի 27-ին ստիպված են եղել փախչել իրենց տնից՝ Մարտակերտից, որը Ադրբեջանը հրետակոծում էր, սակայն, ճանապարհին մեքենային ԱԹՍ է հարվածել: Ընտանիքի բոլոր անդամները ծանր վնասվածքներ են ունեցել, ամենից շատ տուժել էր Ռոբերտը»,- գրել է Դերձյանը: