գլխավոր Իրադարձային Արսեն Թորոսյանը Գեղարքունիքի մարզում այցելել է վիրավոր զինվորներին (լուսանկարներ)

Արսեն Թորոսյանը Գեղարքունիքի մարզում այցելել է վիրավոր զինվորներին (լուսանկարներ)

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է Գեղարքունիքի մարզում գտնվող Վարդենիսի և Մարտունու բժշկական կենտրոններ։ Տեղեկությունը հայտնում է առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Նախարարը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղեկցությամբ եղել է բժշկական կենտրոններում, տեղում ծանոթացել վիրավորների բուժման կազմակերպման գործընթացին:

«Շրջայցի ընթացքում նախարարը հետաքրքրվել է բժշկական կենտրոնների անհրաժեշտ կարիքներով և հավաստիացել, որ թե՛ բուժանձնակազմը, և թե՛ բուժօգնության կազմակերպման հարցերը մատուցվում են բարձր որակով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Զինվորների հետ զրույցի ընթացքում նախարարը շնորհակալություն է հայտնել անձնազոհ ծառայության համար և շուտափույթ ապաքինում մաղթել: