գլխավոր Սպորտ Պետք չէ մեղավորներ փնտրել. Կապառոս

Պետք չէ մեղավորներ փնտրել. Կապառոս

Ազգերի լիգայի 4-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 14-ին արտագնա խաղում կմրցի Էստոնիայի ընտրանու հետ: Այսօր կայացած նախախաղային ասուլիսին Խոակին Կապառոսի հետ մասնակցել է նաև «Ռոստովի» ֆուտբոլիստ Խորեն Բայրամյանը:

«Մենք դեռ մեկ մարզում ունենք և կտեսնենք, թե ինչպես են վերականգնվել մեր ֆուտբոլիստները: Վնասվածքներ չունենք և պետք է հավատարիմ մնանք մեր խաղային փիլիսոփայությանը: Սա ժամանակ է պահանջում: Մենք պետք է պահպանենք մեր փիլիսոփայություն և հետևողական լինենք»:

-Ինչ փոփոխություններ են լինելու Վրաստանի հետ խաղի համեմատ:

-Մենք չենք կարող հարմարվել մրցակցին, պետք է ունենանք մեր սեփական անհատականությունը և մրցակիցները պետք է իմանան, որ մեր թիմի ամենամեծ կողմն այն է, որ խաղում ենք թիմային խաղ և դա շատ կարևոր է:

-Էստոնիա-Մակեդոնիա խաղում որ ֆուտբոլիստին կառանձնացեք Էստոնիայի հավաքականից:

-Կարծում եմ, հաստատվեց այն ինչ մենք միշտ ասում ենք: Մեր խմբում հավասար պայքար է և ցանկացած սխալ կամ հաջող գործողություն, կարող է անհավասարակշռություն մտցնել կոնկրետ խաղի մեջ: Ես չեմ ցանկանում առանձնացնել որևէ ֆուտբոլիստի, քանի որ միշտ նախապատվություն եմ տալիս թիմային խաղին: Բնականաբար թիմը շատ մոտիվացված կլինի, քանի որ պարտվել է Երևանում, այդ պատճառով մեր թիմը պետք է կենտրոնացած գործի:

-Վրաստանի հետ խաղում Վբեյմարի փոփոխությունը անսպասելի էր շատերի համար և  գոլ բաց թողեցինք հենց այդ դիրքում սխալ թույլ տալուց հետո: Ինչո՞վ կարող եք բացատրել այդ դիրքում թիմում նորամուտը նշող ֆուտբոլիստին դաշտ դուրս բերելը: 

-Ֆուտբոլն այնպիսի խաղ է, որը բաղկացած է սխալներից և հաջող գործողություններից: Պետք չէ մեղավորներ փնտրել, այլ պետք է շարունակել վստահել ֆուտբոլիստներին: Եթե կոնկրետ ֆուտբոլիստը պետք է դուրս գա խաղադաշտ, մենք պետք է վստահություն հաղորդենք նրան:

-Վրաստանի հետ խաղում մեր թիմի առջևի գծում կրեատիվության պակաս էր զգացվում: Ո՞րն է Վահան Բիչախյանին այդքան քիչ խաղաժամանակ տալու պատճառը:

-Ես այդքան էլ համաձայն չեմ, որ մեզ չէր բավականացնում ստեղծագործող խաղը: Մեզ դիմակայում էր ուժեղ հավաքական և ես գոհ եմ տղաների խաղից:  Ես նպատակահարմար գտա, որ Բիչախչյանն այդքան խաղա»,- ասել է Կապառոսը:

Հիշեցնենք, որ «Էստոնիա»-«Հայաստան» հանդիպումը կկայանա վաղը ՝ 22:45-ին: