
Պորտուգալիայի ազգային հավաքականի և Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:
Հաղորդվում է, որ 35-ամյա հարձակվողի մոտ սիմպտոմներ չկան, սակայն պորտուգալացին արդեն լքել հավաքականի ճամբարը և չի մասնակցի թիմի առաջիկա հանդիպմանը:
Հիշեցնենք, որ հարձակվողն Ազգերի լիգայի խաղարկության շրջանակներում Պորտուգալիայի հավաքականի կազմում մասնակցել է Ֆրանսիայի ազգային թիմի հետ հանդիպմանը, իսկ մինչ այդ մասնակցել էր Իսպանիայի հավաքականի հետ ընկերական խաղին: