գլխավոր Հասարակություն Նիկոլ Փաշինյանը Նիդերլանդների վարչապետի հետ հեռախոսազրույցում խոսել է ազգերի ինքնորոշման իրավունքի կարևորության...

Նիկոլ Փաշինյանը Նիդերլանդների վարչապետի հետ հեռախոսազրույցում խոսել է ազգերի ինքնորոշման իրավունքի կարևորության մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շարունակելով այս օրերի շփումները եվրոպական երկրների առաջնորդների հետ, հոկտեմբերի 13-ին հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեի հետ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետը տեղեկատվություն է տրամադրել ադրբեջանա-թուրքական ագրեսիայի և Արցախում ընթացող ռազմական գործողությունների մասին: 

Նա զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից՝ հոկտեմբերի 10-ին հայտարարված հումանիտար հրադադարի խախտման և ռազմական գործողությունների շարունակման փաստի վրա: 

Նիդերլանդների վարչապետը կարևորել է կողմերի միջև հրադադարի պահպանումը և խաղաղ գործընթացի վերսկսումը:

Հակամարտության կարգավորման համատեքստում ՀՀ վարչապետը վերահաստատել է ազգերի ինքնորոշման իրավունքի անխափան իրագործման հնարավորության կարևորությունը: