գլխավոր Քաղաքականություն Կրակի դադարից հետո Արցախի ողջ տարածքում փրկարարները կիրականացնեն ռումբերի հայտնաբերման աշխատանքներ

Կրակի դադարից հետո Արցախի ողջ տարածքում փրկարարները կիրականացնեն ռումբերի հայտնաբերման աշխատանքներ

Արցախի փրկարար ծառայության աշխատակիցները ներկայումս հիմնականում աշխատում են  չպայթած ռումբի հայտնաբերման և անվտանգ վայրում ոչնչացման ուղղությամբ:Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի ԱԻ Փրկարար ուժերի վարչության պետ Մեխակ Արզումանյանը:

«Այդ բոլոր չպայթած ռումբերը հայտնաբերվում և տեղափոխվում են Ստեփանակերտից դուրս, անվտանգ տարածք և ոչնչացվում: Ստեփանակերտի գրեթե բոլոր փողոցներում հայտնաբերվել են չպայթած ռումբեր»,- ասաց Արզումանյանը:

ԱԻ Փրկարար ուժերի վարչության պետը նշեց, որ կրակի դադարից հետո ռումբերի հայտնաբերման աշխատանքներ կիրականացվեն նաև Ստեփանակերտից դուրս, քանի որ հրթիռակոծության են ենթարկվել ոչ միայն Ստեփանակերտը, այլ նաև Արցախի բոլոր շրջանները:

Ավելի վաղ, Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել էր, որ Ստեփանակերտում արդեն հայտնաբերվել են թուրքական և իսրայելական արտադրության հրթիռային, հարվածային և կասետային շուրջ 673 ռումբ: