գլխավոր Իրադարձային Թուրքիայի խորհրդարանի քրդամետ ուժերը պարզաբանում են պահանջում Ադրբեջան վարձկաններ ուղարկելու վերաբերյալ

Թուրքիայի խորհրդարանի քրդամետ ուժերը պարզաբանում են պահանջում Ադրբեջան վարձկաններ ուղարկելու վերաբերյալ

Թուրքիայի խորհրդարանական ընդդիմության՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) պատգամավոր Սարբել Քեմալբեյը վարձկաններին ու ռազմական ինքնաթիռներն Ադրբեջան ուղարկելու վերաբերյալ հարցում է ուղարկել Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուին։ Այս մասին տեղեկացնում է  Alarabia.net-ը:

Քեմալբեյն ընդգծել է այն փաստի բացահայտման անհրաժեշտությունը, որ Թուրքիան Աֆրինից 4000 սիրիացի զինյալների է տեղափոխել Ադրբեջան՝ ամսական 1800 դոլարի դիմաց, քանի որ նրանց առաքելությունը տևելու է 3 ամիս։ 

Քեմալբեյը նաև անհրաժեշտ է համարել իմանալ՝ արդյոք ճիշտ է, որ F-16 կործանիչներ ու թուրքական ԱԹՍ-ներ են կիրառվել Հայաստանի դեմ պատերազմում՝ նշելով, որ մինչ տարբեր երկրներ հրադադարի կոչ են անում, երկու կողմում էլ քաղաքացիական անձինք են մահանում, և  Թուրքիան շարունակում է աջակցել Ադրբեջանին։