գլխավոր Քաղաքականություն ԱՄՆ Պետդեպը Թուրքիային կոչ է արել զերծ մնալ Միջերկրական ծովի արևելյան մասում...

ԱՄՆ Պետդեպը Թուրքիային կոչ է արել զերծ մնալ Միջերկրական ծովի արևելյան մասում գործողություններից

ԱՄՆ Պետական դեպարտամենտը Թուրքիային կոչ է արել դադարեցնել Միջերկրական ծովի արևելյան մասում իրականացվող գործողությունները:
Այս մասին ասված է ԱՄՆ Պետդեպի տարածած հայտարարության մեջ:

«Միացյալ Նահանգներն ափսոսանք է հայտնում է, որ հոկտեմբերի 11-ին Թուրքիան հայտարարել է թուրքական հետախուզական գործունեության վերսկսման մասին Միջերկրական ծովի արևելյան մասին այն շրջաններում, որոնց նկատմամբ Հունաստանը հաստատում է իր իրավասությունը: Թուրքիայի հայտարարությունը միակողմանի կարգով սրում է լարվածությունը տարածաշրջանում և միտումնավոր բարդացնում է ՆԱՏՕ-ում մեր դաշնակիցների՝ Հունաստանի և Թուրքիայի միջև կարևորագույն նախնական բանակցությունների վերսկսումը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Պետդեպը նշում է, որ հարկադրանքը, սպառնալիքները, ահաբեկումը և ռազմական ակտիվությունը չեն թուլացնի լարվածությունը Միջերկրական ծովի արևելյան մասում։

«Մենք կոչ ենք անում Թուրքիային դադարեցնել այդ հաշվարկված սադրանքը և անհապաղ սկսել նախնական բանակցությունները Հունաստանի հետ։ Միակողմանի գործողությունները չեն կարող ամրապնդել վստահությունը և չեն հանգեցնի երկարաժամկետ լուծումների»,- նշել է Պետական դեպարտամենտը:

Թուրքական Oruc Reis նավը հոկտեմբերի 12- 22-ը սեյսմիկ հետախուզության է մեկնել Արեւելյան Միջերկրածով՝ Հունաստանի կղզիներից ոչ հեռու: Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը թուրքական հետախուզական նավի` հունական ջրեր ուղարկելն անվանել է լարվածության էսկալացիա և տարածաշրջանում անվտանգությանն ու խաղաղությանն  ուղղված ուղիղ վտանգ: Հունաստանը դիմել է Եվրամիությանը՝ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ օֆշորային հետախուզական իրավունքների հետ կապված: