գլխավոր Իրադարձային Հայաստանի հրեական համայնքը կոչ է արել Իսրայելին դադարեցնել զենքի մատակարարումն Ադրբեջանին

Հայաստանի հրեական համայնքը կոչ է արել Իսրայելին դադարեցնել զենքի մատակարարումն Ադրբեջանին

Հայաստանի հրեական համայնքը նամակ է հղել Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինին, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին, Կնեսետի նախագահ Յարիվ Լևինին՝ կոչ անելով դադարեցնել զենքի մատակարարումն Ադրբեջանին: Այս մասին տեղեկացնում է Իսրայելում Հայաստանի դեսպանատան պաշտոնական կայքը:

«Մենք հասկանում ենք Իսրայելի ռազմավարական անվտանգության հարցերը, տնտեսական փոխգործակցության հարցերը և պայմանագրային պարտավորությունների սկզբունքները, սակայն ներկա ճգնաժամային իրավիճակում, երբ զոհվում են խաղաղ բնակիչներ և երեխաներ, չի կարող լինել որևէ արդարացում և բացատրություն:

Շատ ցավալի է, որ հենց բազմաչարչար Իսրայելը, որն անդադար պայքարում է իսլամական ահաբեկչության դեմ, զենք է մատակարարում նրանց, ում կողմից կռվում են ջիհադականները: Մենք հույս ունենք, որ Իսրայելը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները համաշխարհային մասշտաբի աղետը կանխելու համար»,- ասել է Վարժապետյանը: