
Ադրբեջանը մեկ տարում 1.3 մլն դոլար է ծախսել Վաշինգտոնում լոբբինգ իրականացնելու համար: Այս մասին տեղեկացնում է The American Conservative-ը:
«Մասնավորապես, դրա համար ադրբեջանական կողմն օգտվում է միանգամից 6 ազդեցիկ ընկերությունների ծառայություններից, որոնք ակտիվորեն զբաղվում են ԱՄՆ-ում Բաքվի օգտին հասարակական կարծիքի ձևավորմամբ: Ադրբեջանական շահերի լոբբինգի համար անցյալ մեկ տարվա ընթացքում ծախսվել է մոտ 1.3 մլն դոլար:
«Քաղաքացիական բնակչությունը ենթարկվում է բռնության հսկայական ալիքի: Մահանում և վիրավորվում են քաղաքացիական անձինք, այդ թվում՝ երեխաներ»,- նշում է հոդվածագիրը՝ ներկայացնելով հակամարտության գոտում տիրող իրավիճակը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։