գլխավոր Իրադարձային Ֆրանսիան կոչ է արել պահպանել ԼՂ-ում հրադադարի պայմանավորվածությունները

Ֆրանսիան կոչ է արել պահպանել ԼՂ-ում հրադադարի պայմանավորվածությունները

Ելիսեյան պալատում ընդգծել են Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մասին կողմերի պայմանավորվածությունների կատարման կարևորությունը։ Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

«Հրադադարի մասին պայմանագիրը չի իրականացվում։ Անհրաժեշտ է, որ այն կատարվի։ Դա մնացածի սկիզբն է։ Մենք շատ ուշադիր հետևում ենք դրան», – լրագրողներին ասել է Ելիսեյան պալատի աղբյուրը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին ՌԴ նախագահի հրավերով Մոսկվա են մեկնել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները, ռուս գործընկերոջ հետ նրանք ավելի քան 10 ժամ բանակցություններ են վարել:

Արդյունքում Երևանն ու Բաքուն պայմանավորվել են հոկտեմբերի 10-ի կեսօրից դադարեցնել կրակը Ղարաբաղում, փոխանակել գերիների և զոհվածների մարմինները, ինչպես նաև լրացուցիչ համաձայնեցնել հրադադարի կոնկրետ մանրամասները: Սակայն Ադրբեջանը 5 րոպե անգամ չի պահել հրադադարի պայմանավորվածությունը։