գլխավոր Քաղաքականություն Լենա Նազարյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին հայտնել է Արցախում հումանիտար ճգնաժամի մասին

Լենա Նազարյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին հայտնել է Արցախում հումանիտար ճգնաժամի մասին

Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը նամակ է ուղարկել ՄԱԿ գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ և ճգնաժամային իրավիճակներում աջակցության համակարգող Մարկ Լոուքոքին։ Այս մասին հայտնել է Լենա Նազարյանը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը Մարկ Լոուքոքի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի վրա, որն անասելի ցավ եւ անդառնալի հետեւանքներ է պատճառել Արցախի քաղաքացիական բնակչությանը թե՛ այժմ, և թե՛ հետագա տարիների համար։

Լենա Նազարյանը Մարկ Լոուքոքին, միջազգային մարդասիրական և զարգացման կազմակերպություններին հրավիրել է միասին արձագանքելու հումանիտար ճգնաժամին։