գլխավոր Քաղաքականություն Այս օրերին ռազմարդյունաբերական ընկերություններն աշխատում են ուժերի գերլարումով․ ԲՏԱ նախարար

Այս օրերին ռազմարդյունաբերական ընկերություններն աշխատում են ուժերի գերլարումով․ ԲՏԱ նախարար

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտարարություն է տարածել․

«Ադրբեջանաթուրքական ագրեսիայի և պաշտպանության բանակի հերոսական հակազդեցության այս օրերին ռազմարդյունաբերական ընկերություններն աշխատում են ուժերի գերլարումով։

Վնասված զինտեխնիկայի վերանորոգումից մինչև հարվածային և պաշտպանական միջոցների արտադրություն, փորձանմուշների ռազմական իրավիճակներում փորձարկումներից մինչև նոր խնդիրների լուծում։

Սա նաև վերաբերվում է հարվածային և հետախուզական ԱԹՍ֊ների մշակումներին։

Շատ աշխատանքներ 24֊ժամյա ջանքերի շնորհիվ պլանավորվածից անգամներ ավելի մեծ տեմպերով են արվում, որպեսզի օր առաջ հասանելի դառնան զինված ուժերին։

ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյան»,- ասված է հայտարարության մեջ։