
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեն կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին պահպանել Մոսկվայում հաստատված հրադադարի պայմանավորվածությունները։ Այս մասին տեղեկանում ենք նրա թվիթերյան էջից։
The United States calls on Azerbaijan and Armenia to implement their commitments to a ceasefire as agreed and cease targeting civilian areas, such as Ganja and Stepanakert. We deplore the loss of human life and remain committed to a peaceful settlement.
— Secretary Pompeo (@SecPompeo) October 13, 2020
«ԱՄՆ-ը կոչ է անում Ադրբեջանին ու Հայաստանին կատարել կրակի դադարեցման վերաբերյալ ստանձնած պարտավորությունները ու դադարել հարվածել բնակավայրերի ուղղությամբ, այնպիսիք, ինչպիսիք Գյանջան ու Ստեփանակերտն են։ Մենք ցավում ենք մարդկային կորուստների համար ու շարունակում ենք աջակցել խնդրի խաղաղ կարգավորմանը»,- գրել է նա։