գլխավոր Գլխավոր Մարտունիում ռմբակոծության հետևանքով վիրավորված 2-ամյա երեխային կյանքին վտանգ չի սպառնում

Մարտունիում ռմբակոծության հետևանքով վիրավորված 2-ամյա երեխային կյանքին վտանգ չի սպառնում

Արդբեջանի զինված ուժերի կողմից Մարտունի քաղաքում  ռմբակոծության հետևանքով վիրավորված 2-ամյա Արծվիկը Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում վիրահատվել է:

Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հանրային կապերի գծով տնօրենի օգնական Գևորգ Դերձյանը:

«Գլխի շրջանում կատարված բարդ վիրահատությունն անցել է լավ, երեխայի կյանքին վտանգ չի սպառնում:  Ունի վնասվածքներ նաև վերջույթներում, գտնվում է բժիշկների ու անձնակազմի խիստ հսկողության տակ»,- գրել է Դերձյանը:

Ռմբակոծության հետևանքով փոքրիկի 9-ամյա քույրը մահացել է: