գլխավոր Սպորտ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգան կվերսկսվի հոկտեմբերի 17-ին

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգան կվերսկսվի հոկտեմբերի 17-ին

ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը հայտնում է, որ 2020-2021 մրցաշրջանի VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ և Հայաստանի Առաջին խմբի առաջնության 9-րդ մրցափուլերի հանդիպումները կկայանան  ըստ նախապես հաստատված խաղացանկի։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Միաժամանակ տեղեկանում ենք, որ ՀՀ Առաջին խմբի 9-րդ մրցափուլի «Լեռնային Արցախ» – «Ուրարտու-2» հանդիպումը հետաձգվել է։

Հավելենք, որ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ և Հայաստանի Առաջին խմբի առաջնության 9-րդ մրցափուլերի հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների։