գլխավոր Իրադարձային Արցախի թեմի առաջնորդն այցելել է վիրավոր զինվորներին

Արցախի թեմի առաջնորդն այցելել է վիրավոր զինվորներին

Արցախի թեմի Առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը այցելել է զինվորական հոսպիտալ, հանդիպել այնտեղ գտնվող վիրավոր զինվորների հետ։

Արցախի թեմի առաջնորդն աղոթք է բարձրացրել զինծառայողների շուտափույթ առողջության համար և բժիշկներին էլ մաղթել է ուժ ու կորով, որպեսզի առավել զորացած դարմանեն զինվորների վերքերը։

Արցախի թեմի առաջնորդն այցելել է նաև օրեր առաջ հրթիռակոծված Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի և այնտեղ աղոթք բարձրացրել Հայաստան/Արցախ աշխարհի խաղաղության, զորացման, հաղթանակի և միասնականության համար։