գլխավոր Շոուբիզնես Ուզում էի ատել քեզ, բայց չկարողացա նույնիսկ դադարել սիրել քեզ. Կիրկորովը` Պուգաչովայի...

Ուզում էի ատել քեզ, բայց չկարողացա նույնիսկ դադարել սիրել քեզ. Կիրկորովը` Պուգաչովայի մասին

Ռուսական էստրադայի աստղ Ֆիլիպ Կիրկորովը ծավալուն հարցազրույց է տվել «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին, որում, ի թիվս այլնի, անդրադարձել է անձնական կյանքին:

Նա խոստովանել է, որ նախկին կնոջ՝ երգչուհի Ալլա Պուգաչովային վերջին անգամ տեսել է երեք-չորս տարի առաջ և որ նրանց ուղիները վաղուց արդեն բաժանվել են:

«Եվ յուրաքանչյուրն ունի իր կյանքը: Բայց դա չի խանգարում ինձ իմ սրտում պահել միայն այն լավագույնը, որը եղել է մեր միջև։ Ես միշտ կասեմ «շնորհակալություն» ճակատագրին այս հրաշալի կնոջ կողքին ինձ տասը զարմանալի տարի պարգևելու համար: Ալլայի կողքին ես հսկայական մասնագիտական փորձ ստացա։ Եվ, որ ամենակարևորն է, ես իսկապես սիրված էի։ Ես կասեմ մեկ արտահայտություն, և դրանով վերջ կդնենք իմ սիրո գեղեցիկ պատմության թեմային.«Ես ուզում էի ատել քեզ, բայց նույնիսկ չկարողացա դադարել քեզ սիրելը»», – ասել է Կիրկորովը: