
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը պատմել է Գրոզնիում իրականացված հակատեռորիստական զինված գործողության մանրամասները, հայտնում է РИА Новости-ն։
«Չեչնիայի Հանրապետությունում վաղուց են վերջ տվել ահաբեկչական կազմավորումներին։ Տեղեկությունն այն մասին, որ արտերկրից տարածաշրջան են ժամանել անօրինկան զինված կազմավորումների անդամներ, իրավապահ մարմինների մոտ նախապես է հայտնվել։
Ձեռնարկվել են օպերատիվ միջոցառումներ նրանց վնասազերծելու համար: Տեղի բնակիչները նաև օգնել են պարզել ահաբեկիչների գտնվելու վայրը, որոնք անհապաղ հայտնել են մասնավոր տնակներից մեկում կասկածելի անձանց գտնվելու մասին:
Դեպքի վայր առաջինը ժամանել են Ռուսաստանի ՆԳՆ Գրոզնիի ոստիկանության հատուկ ջոկատայինները: Ցավոք, հանրապետության երկու իրավապահներ զոհվել են «շեյթանների» ձեռքից:
Գրոզնիում այսօր վնասազերծված գրոհայինները պլանավորել էին ահաբեկչություններ Չեչնիայում, նրանց գտնվելու վայրում հայտանբերվել են զենք, կապի սարքավորումներ և զինամթերք»,- մեջբերում է Կադիրովին РИА Новости-ն: