գլխավոր Հասարակություն ՌԻԱ Նովոստի. Ռուսաստանը հայտնել է, որ մասնակցելու է Ղարաբաղում իրավիճակի կայունացմանը

ՌԻԱ Նովոստի. Ռուսաստանը հայտնել է, որ մասնակցելու է Ղարաբաղում իրավիճակի կայունացմանը

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ իր իրավասության շրջանակներում մասնակցում է Ղարաբաղում իրավիճակի կայունացման համար նախաձեռնությունների իրականացմանը։

ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ, Սերգեյ Շոյգուն Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ հեռախոսազրոյցում ասել է, որ իրեն անհանգստացնում են Մերձավոր Արևելքից Ղարաբաղ տեղափոխվող զինյալների մասին լուրերը:


ՌԴ Պաշտպանության նախարար Շոյգուն բանակցություններ է վարում տարբեր երկրների գործընկերների հետ՝ Ղարաբաղում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման շուրջ: