գլխավոր Սպորտ Հայտնի է Էստոնիա-Հայաստան խաղը սպասարկող մրցավարական անձնակազմը

Հայտնի է Էստոնիա-Հայաստան խաղը սպասարկող մրցավարական անձնակազմը

Ազգերի լիգայի C դիվիզիոնի 4-րդ տուրի շրջանակում վաղը կայանալիք  Էստոնիա-Հայաստան խաղը կսպասարկի պորտուգալական մրցավարական անձնակազմը: Այս մասին տեղեկանում ենք ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքից:

Նշվում է, որ հանդիպման գլխավոր մրցավարն է Լուիս Գոդինյոն: Վերջինիս եզրերում կօգնեն Ռուի Տեյշեյրան ու Հուգո Ռիբեյրոն:  Չորրորդ պաշտոնյան է Անդրե Նարցիսոն:

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: