
Իրանի Արդաբիլ նահանգի Ուզուն Թափեհ գյուղի ցանքատարածքներում ԱԹՍ է վթարի ենթարկվել։ Այս մասին հայտնում է իրանական Irna գործակալությունը՝ վկայակոչելով Արդաբիլի նահանգապետի տեղակալին։
Նա նշել է, որ այժմ ուսումնասիրում են, թե ում է պատկանում ԱԹՍ-ն և ինչպես է վթարվել այդ տարածքում։