գլխավոր Սպորտ Altibox Norway Chess. Արոնյանը շարունակում է մնալ լավագույն եռյակում

Altibox Norway Chess. Արոնյանը շարունակում է մնալ լավագույն եռյակում

Նորվեգիայում ընթացող Altibox Norway Chess մրցաշարի 7-րդ տուրից հետո Լևոն Արոնյանը մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է՝ իր ակտիվում ունենալով 12 միավոր։

7-րդ տուրում հայ շախմատիստը պարտվեց Ալիռեզա Ֆիրուժային։ Հաջորդ՝ 8-րդ տուրում Արոնյանը կհանդիպի Լեհաստանի ներկայացուցիչ Յան-Քշիշտոֆ Դուդային։

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) – Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) – 0: 1

Ալիռեզա Ֆիրուժա (Իրան) – Լեւոն Արոնյան (Հայաստան) – 1: 0

Յան-Քշիշտոֆ Դուդա (Լեհաստան) – Արյան Թարի (Նորվեգիա) – 1: 0

Մրցաշարային աղյուսակ ՝ Ֆիրուժա ՝ 14,5, Կարլսեն ՝ 13,5, Արոնյան ՝ 12, Կարուանա ՝ 11, Դուդա ՝ 7, Թարի ՝ 1,5: