
Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը միայն Ստեփանակերտում արդեն հայտնաբերել ու վնասազերծել են թուրքական և իսրայելական արտադրության հրթիռային, հարվածային և կասետային շուրջ 673 ռումբ։
Ինչպես հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը, ծառայության տնօրեն գնդապետ Կարեն Սարգսյանի հանձնարարականով` չպայթած զենք-զինամթերքը սակրավորները տեղափոխել են մայրաքաղաքից դուրս, անվտանգ վայր և ոչնչացրել։
Ընդ որում` այդ գործընթացը լուսաբանել են տեղական և օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչները, այդ թվում` Sputnik Արմենիայի նկարահանող խումբը։ Տեսանյութը կարդող եք դիտել այստեղ։
Սակրավորները շարունակում են չպայթած ռումբերի և ականների որոնման, դրանց վնասազերծման աշխատանքները։