գլխավոր Գլխավոր Հայաստանը Թարթառի ուղղությամբ կրակ չի վարել․ ՀՀ ՊՆ

Հայաստանը Թարթառի ուղղությամբ կրակ չի վարել․ ՀՀ ՊՆ

ՊՆ խոսնակ Շուշան Սեփանյանը հայտնում է, որ Պաշտպանության նախարարությունը հիմնովին հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ Թարթառի շրջանի ուղղությամբ կրակ վարելու Հայաստանին ուղղված մեղադրանքը: Այս բացարձակ սուտ տեղեկատվությամբ ադրբեջանական կողմը հող է նախապատրաստում խաղաղ բնակավայրերի նկատմամբ ագրեսիվ գործողությունների համար։