գլխավոր Իրադարձային Բուլղարահայերը բողոքի ցույց են կազմակերպել Սոֆիայում (լուսանկարներ)

Բուլղարահայերը բողոքի ցույց են կազմակերպել Սոֆիայում (լուսանկարներ)

Բուլղարիայի հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ցույց են կազմակերպել մայրաքաղաք Սոֆիայում: Նրանք հավաք են կազմակերպել Եվրահանձնաժողովի շենքի դիմաց՝ պահանջելով աջակցել ահաբեկչության և բռնության դադարեցմանը:

Ցույցի տեսանյութը հրապարակվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) բուլղարական գրասենյակի ֆեյսբուքյան էջում:

Ցույցի մասնակիցները նաև երթով հասել են երկրի խորհրդարանի մոտ՝ բացականչելով «Խաղաղություն Հայաստանի համար», «Խաղաղություն Արցախի համար», «Կանգնեցրեք ահաբեկչությունը», «Էրդողանն ահաբեկիչ է» և այլ վանկարկումներ:

Ցուցադրված պաստառների վրա գրված է եղել.

«Ձեր լռությունը սպանում է հայերին»: