գլխավոր Գլխավոր Թալիշը ադրբեջանական վերահսկողության տակ չէ. Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսը՝ ամփոփ

Թալիշը ադրբեջանական վերահսկողության տակ չէ. Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսը՝ ամփոփ

. Հադրութը գտնվում է մեր ԶՈՒ-երի լիարժեք վերահսկողության տակ։

. Վաղ առավոտյան նորից սկսվել են հարձակվողական միջոցները 3-4 ուղղություններով.

. Մինչև ուշ ժամ մարտական գործողությունները շարունակվում են։ Գիշերը մի քիչ թուլանում է։ Այդ ընթացքում Ադրբեջանը փորձում է զորքերի համալրում իրականացնել, որ առավոտյան նորից սկսի հարձակողական գործողությունները։

. Հետախուզադիվերսիոն խմբեր են եղել Հադրութ քաղաքի ներս թափանցողները՝ դա փաստ է։

. Հադրութի մերձակայքում եղել են և կարող են այս պահին էլ լինեն դիվերսիոն խմբեր։ Բայց քաղաքը մեր վերահսկողության տակ է։

. Այսօր՝ վաղ առավոտյան, ադրբեջանական զինված ուժերը նորից սկսել են մարտական գործողությունները: Մինչև բուն մարտական գործողությունների մանրամասներին անդրադառնալը նշենք, որ Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները Ադրբեջանը բացարձակապես չի կատարել չի էլ պատրաստվել կատարելու:

. Հրադադարից հետո հրետանին այժմ Ադրբեջանն ավելի քիչ է կիրառում, իսկ ԱԹՍ-ների կիրառման ինտենսիվության փոփոխություն չկա։

. Թալիշ գյուղը ադրբեջանական վերահսկողության ներքո չէ, գյուղի մատույցներում կան ադրբեջանական ուժեր, հետևաբար կարող էր նման տեսանյութ հայտնվել համացանցում` ի պատասխան Ազատություն ռադիոկայանի հարցադրման։

. դրբեջանի ղեկավարության հայտարարություններն այն մասին, որ նրանք պատրաստակամ են եղել կատարելու այդ պայմանավորվածությունները, լիովին կեղծիք են: Ինչ-ինչ պատճառներով փորձում են մշտապես ապակայունացնել իրավիճակը և սանձազերծել մարտական գործողություններ:

. Քարվաճառում էլ կան մարտական գործողություններ, այսօր խոցված ինքնաթիռը հենց այդ հատվածում է խոցվել։