
ԵԽԽՎ մշտական կոմիտեի առցանց նիստի ժամանակ հայտարարություն է արել մոնիթորինգի գծով ԵԽԽՎ կոմիտեի ղեկավար Օստրուպ Յենսենը։
«Այժմ չափազանց կարևոր է, որ երկու կողմերը պարտավորություն ստանձնեն ստեղծված իրավիճակից խաղաղ ճանապարհով ելք գտնելու համար և վերադառնան այդ հարցի քննարկմանը ԵԱՀԿ ՄԽ շրջանակում ու Մադրիդյան սկզբունքների պահպանմամբ:
Թուրքիան պետք է դադարեցնի իր սադրիչ գործողությունները և չմիջամտի արցախյան հակամարտությանը:
Անհրաժեշտ է ապահովել միջազգային դիտորդների և ԶԼՄ–ների հասանելիությունը հակամարտության գոտի և երաշխավորել նրանց անվտանգությունը»- ասել է Յենսենը: