
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Սարգսյանը հայտարարել է, որ Ադրբեջանը նախապես պատրաստել էր Արցախի վրա հարձակումը: Այս մասին Սարգսյանը խոսել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի Առաջին հանձնաժողովի նիստում։
«Նրանց հարձակումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա իրականացվել է Թուրքիայի ու Թուրքիայի կողմից աջակցություն ստացող արտասահմանյան գրոհային ահաբեկիչների մասնակցությամբ, ինչը 90-ականներից ի վեր տարածաշրջանում ամենավտանգավոր իրավիճակն է ստեղծել», – ասել է Մարգարյանը։
Նա հավելել է, որ լայնածավալ հարձակման թափն ու բնույթը վկայում են, որ այն ծրագրված է եղել։
Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը նախապես կենտրոնացրել է հարյուրավոր մարտական տանկեր, ծանր հրետանի, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, մարտական ինքնաթիռներ, ուղղաթիռներ ու ԱԹՍ-ներ։
«Ադրբեջանը հարձակումից մեկ շաբաթ առաջ փակել է օդային հաղորդակցությունը, պատրաստել է ռազմական ռեզերվը, բռնագրավել է քաղաքացիական բեռնատարները ռազմական կարիքների համար», – նշել է ՀՀ մշտական ներկայացուցիչը։