գլխավոր Քաղաքականություն ՌԴ Դաշնության խորհրդի նախագահը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել խստորեն հետևել...

ՌԴ Դաշնության խորհրդի նախագահը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել խստորեն հետևել հրադադարի մասին համաձայնությանը

ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի խորհրդարանի (Միլի Մեջլիս) և Հայաստանի Ազգային ժողովի ղեկավարներ Սահիբա Գաֆարովայի և Արարատ Միրզոյանի հետ. նա կողմերին կոչ է արել խստորեն հետևել Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածություններին ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի մասին: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ռուսական խորհրդարանի վերին պալատի մամլո ծառայությանը:

«Կողմերը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը: Դաշնության խորհրդի նախագահը դիմել է զրուցակիցներին՝ կոչ անելով հակամարտության կողմերին խստորեն հետևել Մոսկվայում Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններին հրադադարի մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ: