գլխավոր Իրադարձային Եվրամիությունում քննարկվել է ԼՂ-ում կրակի դադարեցմանն աջակցելու հնարավորությունը

Եվրամիությունում քննարկվել է ԼՂ-ում կրակի դադարեցմանն աջակցելու հնարավորությունը

Եվրամիության անդամ երկրների ԱԳ ղեկավարների խորհուրդը քննարկել է Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցմանն աջակցելու հնարավորությունը:Այս մասին հայտնել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, տեղեկացնում է РИА Новости-ին:

«Մենք քննարկել ենք, թե ինչպես անենք, որ աջակցենք կրակի դադարեցման հարցում»,- ասել է Բորելը:

Հիշեցնենք ՝ ավելի վաղ Եվրամիությունը Ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ էր արել խստորեն պահպանել կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը, ինչպես նաև անհապաղ ձեռնամուխ լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո առանց նախապայմանների և համաձայնեցված սկզբունքների հիման վրա առարկայական  բանակցություններին վերսկսմանը: