գլխավոր Հասարակություն Ունեցել ենք նաև խուճապային պահեր, սակայն բոլոր դեպքերում, կարողացել ենք հաղթահարել. Արծրուն...

Ունեցել ենք նաև խուճապային պահեր, սակայն բոլոր դեպքերում, կարողացել ենք հաղթահարել. Արծրուն Հովհաննիսյանը

«1991-1994 թվականների Արցախյան պատերազմում, որ տևեց մոտավորապես 1000 օր, հայկական կողմը ունեցել է ծանր, ծանրագույն, անգամ անհուսալի թվացող ժամանակահատվածներ: Ավելին, մենք ունեցել ենք նաև խուճապային պահեր, սակայն բոլոր դեպքերում, կարողացել ենք հաղթահարել և հասնել 1994-ի մայիսյան զինադադարին, որը հայկական դիվանագիտությանը տվել է ամուր դիրք բանակցային գործընթացում»-գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում: