գլխավոր Իրադարձային Ֆրանսիան դատապարտել է ԼՂ-ում մարդասիրական հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումը

Ֆրանսիան դատապարտել է ԼՂ-ում մարդասիրական հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումը

Ֆրանսիան դատապարտում է ԼՂ հակամարտության գոտում մարդասիրական հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումը:

Ինչպես նշում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ֆրանսիայի արտգործնախարարության ներկայացուցիչը՝ կողմերին կոչ անելով խստագույնս պահպանել Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները։

«Մենք դատապարտում ենք բռնության շարունակումը՝ որ կողմից էլ որ այն լինի և կողմերին այս ամենին վերջ դնելու կոչ անում»,-նշել է ներկայացուցիչը:

Ավելի վաղ Ֆրանսիան ողջունել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղում մարդասիրական հրադադարի վերաբերյալ համաձայնագիրը՝ ընդգծելով, որ այն այժմ պետք է ամբողջովին կյանքի կոչվի, որպեսզի թշնամանքին վերջ տալու համար պայմաններ երաշխավորվեն:

«Հրադադարը պետք է կյանքի կոչվի ու խստորեն հսկվի, որպեսզի երկու երկրների միջև թշնամանքին մեկընդմիշտ վերջ տալու համար պայմաններ ստեղծվեն: Բովանդակային քննարկումները, որոնք կողմերը մասնակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, պետք է վերսկսվեն առանց նախապայմանների»,-հայտարարել էր Ֆրանսիայի արտգործնախարարության խոսնակ Ագնես վոն դեր Մուլը: